ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր iPhone-ը վաճառքների մեկնարկին ավելի Էժան կարժենա, քան Xr մոդելն անցյալ տարի, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին:
iPhone 11-ը նվազագույն լրակազմով, որը սեպտեմբերի 10-ին ներկայացվել Է Քուփերթինոյում, մատչելի կլինի 699 դոլար գնով: iPhone Xr-ը վաճառքների մեկնարկին արժեր 749 դոլար: Նորույթի հայտնվելուց հետո Apple-ն անցյալ տարվա մոդելի գինը սահմանել Է սկսած 599 դոլարից:
Նվազագույն լրակազմով iPhone 11 Pro-ի գինը վաճառքների մեկնարկին կկազմի 999 դոլար, Pro Max մոդելի համար անհրաժեշտ կլինի վճարել 1099 դոլար: Վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 20-ին:
Ըստ որում բոլոր երեք սարքերն Էլ ստացել են Apple 13 Bioniс նոր պրոցեսորը: Ընկերությունում այն համարում են «ամենաարագ չիպն աշխարհում»: