Հասարակական

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում