Երկարատև դադարից հետո Արա Գևորգյանը համերգային ծրագրով ներկայացավ հայրենիքում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտ ՀՀվաստակավորարտիստԱրաԳևորգյանը, որը մի քանի տարի մենահամերգով չէր ներկայացել Հայաստանում, սեպտեմբերի 7-ին մեծ տոն պարգևեց իր արվեստի երկրպագուներին` հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով, որը կայացավ Երևանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի ամբողջ հասույթը կտրամադրվի

քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

«Այս տարի նախաձեռնեցինք երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք օգտակար լինել այն երեխաներին, որոնք աջակցության կարիք ունեն»,-լրագրողների հետ զրույցում նշել էր Գևորգյանը:

Միջոցառմանն Արա Գևորգյանի հետ հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Պարի պետական անսամբլը, Էլեն Գրիգորյանի պարային թատրոն-ստուդիան, «Վահագն» դհոլահարների անսամբլը և այլք: Երեկոյի հատուկ հյուրն էր դարբուկահար Ռոնի Բարակը:

Մոտ երկու ժամ տևած համերգին հնչեցին հեղինակի հայտնի, ինչպես նաև նոր ստեղծագործությունները: Տպավորիչ էր հատկապես «Մեր Շառլ» երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Համերգին ներկա էր Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Համերգի հուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ժամանակ տեսաէկրաններին էին քաղցկեղով հիվանդ երեխաներին պատկերող կադրեր, իսկ կատարման ավարտին ներկաները տերունական աղոթքով իրենց օգնությունն ու աջակցությունն ուղղեցին երեխաներին:

Համերգը նախաձեռնել էր «Փրայմ փրոդաքշն» կազմակերպությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում