Սիրված օրորոցայինները՝ նոր մատուցմամբ. Երգչուհի Արփին թողարկել է «Օրորերգ» ձայնասկավառակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր երգչուհի Արփին երկրպագուների դատին հանձնեց «Օրորերգ» սկավառակը, որում ներառված են հայտնի և անհայտ օրորոցայիններ յուրահատուկ մեկնաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 8-ին «Մայր Հայաստան» հուշարձանի սրահներից մեկում:

Երգչուհու խոսքով՝ ցանկացել է նման սկավառակ թողարկել, երբ ծնվել է իր առաջնեկը: «Երեխային քնեցնեում էի դասական երաժշտության մեղեդիների ներքո, բայց փորձում էի գտնել օրորոցային երգեր, որոնք կատարված չլինեն օպերային վոկալով: Այդ միտքը հանգիստ չէր տալիս: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ այդ բացը պետք է լրացնեմ: Ու ահա առաջարկ ստացա Բոստոնում գործող «Ամարաս» կազմակերպությունից: Նրանք ցանկանում էին թողարկել օրորոցային երգերի ձայնասկավառակ՝ իմ կատարմամբ»,-պատմեց Արփին:

Երգչուհին ձեռնամուխ է եղել օրորոցայիններ փնտրելուն և բազմաթիվ ստեղծագործություններ գտել, որոնց մի մասը զետեղել է սկավառակում:

«Ձայնապնակում մոտ 14 երգ է ընդգրկված, բայց կան գործեր, որոնք ներառված են եղել նաև իմ նախորդ՝ «Գանձեր» սկավառակում: Այստեղ պարզապես նոր շունչ ենք հաղորդել դրանց, քանի որ այդ ստեղծագործությունները նախապատմություն ունեն»,- ասաց Արփին:

Նա հավելեց, որ ձայնասկավառակում զետեղել են նաև «Մախմուր աղջիկ» երգի դաշնամուրային տարբերակը, քանի որ շատ մայրիկներ են նշել, որ երեխան քնում է այդ երգի հնչյունների ներքո: «Այն հանգստացնելու, հոգին ու տրամադրությունը խաղաղեցնելու ուժ ունի»,-շեշտեց երգչուհին:

Անդրադառնալով «Արի՛, իմ սոխակ» հանրահայտ ու սիրված ստեղծագործությանը, որը նույնպես սկավառակում է՝ Արփին պատմեց, որ պարզել է՝ այդ նույն բառերի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը բոլորովին այլ երաժշտություն է գրել: Հենց այդ տարբերակով է երգչուհին այն մատուցել իր ունկնդիրներին: «Օրորերգ»-ում զետեղվել է նաև երգչուհու հեղինակած «Շը՜շշշ - Նա՛ն» ստեղծագործությունը:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը