Պաշտոնական

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում:

Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում