Գետարգել համայնքում նոր թաղամասի գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Գետարգել համայնքի նոր թաղամասի 5,6,7 և 8 փողոցների գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Շահած պայմանագրի արժեքը 8.250.000 դրամ է, որից 4.001.250 դրամը (48.5%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 4.248.750 դրամը (51.5%)՝ համայնքի: Մի քանի օրից թաղամասի գազիֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն»,- գրել է նա:
Կարդացեք հոդվածը` Русский