Հասարակական

Մալաթիայում կրակոցներ են հնչել. երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Մալաթիայում կրակոցներ են հնչել. երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19:20-ին Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Նշված վայրից հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվելերկու քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, առայժմ կասկածյալներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում