Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի 4 գրոսմայստեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու էսամ Էլ Գինդին, Սերգեյ Մովսեսյանն ուժերը կչափի Գրիգորի Օպարինի հետ, Արման Փաշիկյանը՝ Ֆիրուզա Ալիռեզայի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Անտոն Դեմչենկոյի»,- նշված է հայտարարությունում:

Մրցաշարին կմասնակցեն նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր Սևակ Մխիթարյանը: Սևյանի մրցակիցն է Թարի Արյանը, իսկ Մխիթարյանի մրցակիցն է լինելու Դմիտրի Անդրեյկինը: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Հայերեն العربية

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը