Ինովացիա

Ցանցում հրապարակվել են նոր iPhone 11-ի արդյունավետության թեստերի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Ցանցում հրապարակվել են նոր iPhone 11-ի արդյունավետության թեստերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում Geekbench հավելվածով հրապարակվել են iPhone 11-ի արդյունավետության թեստերի արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Macrumors-ը:

Սմարթֆոնը կստանա վեցմիջուկանի պրոցեսոր՝ 2,6 գիգահերց հաճախությամբ եւ չորս գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Ըստ լուրերի, հենց այդպիսի բնութագրեր կունենա նոր iPhone Xr-ը, որն անվանում են iPhone 11: Այսպես, մեկմիջուկանի թեստում այն հավաքել Է 5415 միավոր, իսկ բազմամիջուկանիում՝ 11294 միավոր: Համեմատության համար նշենք, որ iPhone Xr-ը շուրջ 4,8 հազար միավոր Է հավաքում մեկմիջուկանի եւ 11,5 հազար միավոր՝ բազմամիջուկանի թեստերում: Ընդ որում՝ սմարթֆոնն ունի ընդամենը երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն, իսկ A12 պրոցեսորն աշխատում Է 2,49 գիգահերց հաճախությամբ:

Ըստ լուրերի, սմարթֆոնը կստանա կրկնակի խցիկ՝ լայնանկյուն եւ զում-օբյեկտիվներով: Սարքի Էկրանը եւ չափերը կմնան նույնը, սակայն Apple-ն այն կթողարկի կորպուսի նոր գույներով՝ կանաչ եւ մանուշակագույն: Apple-ի նոր սմարթֆոնների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 10-ին: Նորացված iPhone Xr-ի հետ միասին ընկերությունը կներկայացնի iPhone Xs-ը եւ Xs Max-ը: Դրանք կստանան եռակի խցիկ՝ գերլայնանկյուն օբյեկտիվով, ինչպես նաեւ Face ID բավելավված համակարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում