Ինովացիա

Facebook-ը կարող Է հրաժարվել լայքերի հաշվիչից հանուն օգտատերերի «փրկության»

1 րոպեի ընթերցում

Facebook-ը կարող Է հրաժարվել լայքերի հաշվիչից հանուն օգտատերերի «փրկության»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայքակախյալ օգտատերերի հենց սրտին հերթական հարվածն են պատրաստել Facebook-ի մշակողները, որոնք թեստավորում են հրապարակումների ներքո լայքերի հաշվիչից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TechCrunch պորտալը:

Լրագրողների տվյալներով՝ նոր գործառույթի թեստավորումն արդեն սկսվել Է սոցցանցի Android հարթակի հավելվածում: Այժմ օգտատերերը չեն կարող տեսնել լայքերի ընդհանուր թիվը, բայց նրանք առաջվա պես կարող են տեսնել նրանց ցուցակը, ովքեր գնահատել են հրապարակումը: Նշվում Է, որ դա կարող Է վկայել համանման նորամուծության որոշ հաջողության մասին, որը թեստավորում են «Ինստագրամը», «Թվիթերը» եւ վերջերս՝ «ՎԿոնտակեն»:

Լրագրողների հարցի կապակցությամբ Facebook ընկերությունում հավաստել են հետազոտության անցկացումը, բայց հրաժարվել են հայտնել արդեն առկա արդյունքների մասին՝ սահմանափակվելով մեկնաբանությամբ, որ այդ կերպ ցանկանում են օգտատերերին պաշտպանել լայքակախվածությունից, հաղորդել Է Life-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում