Հասարակական

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 16-ի. նոր մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 16-ի. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների թվի և նրանց առողջական վիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։

«Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում