Ինովացիա

Apple-ը նոր iPhone-ների շնորհանդեսի հրավեր Է ուղարկել լրագրողներին

3 րոպեի ընթերցում

Apple-ը նոր iPhone-ների շնորհանդեսի հրավեր Է ուղարկել լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը լրագրողներին շնորհանդեսի հրավեր Է ուղարկել, որը սեպտեմբերի 10-ին կկայանա Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple Park մասնաշենքի տարածքում գտնվող Սթիվ Ջոբսի թատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտում Է Apple Insider պորտալը, որը մասնագիտանում Է այս ընկերության արտադրանքի վերաբերյալ նորությունների բնագավառում, միջոցառմանը կներկայացվեն iPhone սմարթֆոնի նորացված մոդելները: Պորտալը ներկայացնում Է հրավիրագրի պատկերը, որի վրա արված գրությունը հայտնում Է, որ միջոցառումն սկսվելու Է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Պորտալի այն ենթադրությունը, թե ընկերությունը կցուցադրի նոր iPhone-ներ, հաստատվում Է գոյություն ունեցող պրակտիկայով. 2012 թվականից սկսած՝ Apple-ն իր սմարթֆոնի նոր մոդելները ներկայացնում Էր հենց սեպտեմբերի կեսերին:

Apple Insider-ին հաջողվել Է անունները չնշված սեփական աղբյուրներից որոշ լուրեր հավաքել ապագա նորույթի բնութագրերի վերաբերյալ: Դրանք, սակայն, ավանդաբար պաշտոնական հաստատում չեն ստացել, քանի որ ընկերությունը ջանում Է ինտրիգը պահպանել մինչեւ վերջին պահը: Ըստ պորտալի տվյալների, Apple-ը մտադիր Է ներկայացնել iPhone-ի երեք մոդել՝ բյուջետային տարբերակը՝ LCD-Էկրանով, ինչպես նաեւ առաջատար սմարթֆոնի մեծ եւ փոքր տարբերակները՝ OLED- Էկրանով:

Նորույթի գլխավոր տարբերությունն այն մոդելների համեմատությամբ, որոնք ներկայացվել Էին 2018 թվականին, այն Է, որ սարքերի հետեւի պանելի վրա հայտնվելու Է լրացուցիչ խցիկ: Այսպես, թանկարժեք տարբերակներն ունենալու են երեք խցիկ, իսկ բյուջետայինը՝ երկու: The Verge պորտալն իր հերթին նշում Է, որ միջոցառմանը կարող Է նաեւ ներկայացվել MacBook նոութբուքի նոր մոդելը՝ 16 դյույմ անկյունագծով, տիտանից պատրաստված Apple Watch սմարթ-ժամացույցը, ինչպես նաեւ iPad Pro պլանշետային համակարգչի նորացված տարբերակը:

Բացի այդ, ինչպես նշում Է հրատարակությունը, ընկերության ներկայացուցիչները կպատմեն ծառայությունների բնագավառի նորամուծությունների, այդ թվում՝ սթրիմինգային Apple TV+-ի մասին: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 950 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում