Թրամփն արտակարգ դրություն Է հայտարարել Պուերտո Ռիկոյում «Դորիան» ցիկլոնի մոտենալու պատճառով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել Միացյալ Նահանգների հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետությունում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արեւադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն Է եւ կարգադրել Է ֆեդերալ օգնություն հատկացնել ի լրումն այն միջոցների, որոնք տարածաշրջանային ու տեղական իշխանությունների կողմից գործի կդրվեն «Դորիան» արեւադարձային փոթորկով պայմանավորված արտակարգ պայմաններին հակազդելու համար»,- ասված Է հայտարարության մեջ:
«Դորիան» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել Է օգոստոսի 26-ին Խաղաղ օվկիանոսի Բարբադոս կղզու մոտ: Ներկայում այն գտնվում Է Պուերտո Ռիկոյից մոտավորապես 450 կմ հեռավորության վրա եւ շարժվում Է վայրկյանում 6 մետր արագությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: