Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Փոխվարչապետը բարձր է գնահատել դեսպանի սրտացավ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Սվիտալսկիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և կլինի միշտ սպասված հյուր մեր երկրում:

ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը հայտնել անձամբ փոխվարչապետին կառուցողական համագործակցության զարգացման և մշտապես ջերմ վերաբերմունքի համար: Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է միայն հաճելի տպավորություններով ու հիշողություններով և հաջողություն է մաղթել Կառավարությանը նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում