Հասարակական

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հնարավորինս խուսափել լազերային լույսերի օգտագործումից

1 րոպեի ընթերցում

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հնարավորինս խուսափել լազերային լույսերի օգտագործումից

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև գիտական փորձարկումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որոնց դեպքում լազերային լույսերն օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և, երբեմն, օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը:

«Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ։ Այդ լույսը, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է կառավարման խցիկում՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, նրանց խոչընդոտելով կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։

Խնդրում ենք, լազերային լույսերի կիրառումից առաջ գնահատել վերոհիշյալ ռիսկերը և հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում