Հասարակական

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 26-ին, ժամը 10:55-ին տեղեկություն է հաղորդվել, որ կանչի վայրից վերադառնալու ճանապարհին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «ԿամԱԶ»-ը, բախվել է «BMW» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Օնիկ Մ., ծնված 1989 թ.):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ռուբեն Հ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում