Life

Լոնդոնում ընթանում Է Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում ընթանում Է Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում տեղի Է ունենում Նոթինգ հիլի 53-րդ կառնավալը, որը համարվում Է ամենամեծը Եվրոպայում եւ աշխարհում երկրորդը Ռիո դե Ժանեյրոյիրց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կառնավալն անցկացվում Է ամեն տարի օգոստոսի վերջին հանգստյան օրերին Լոնդոնի Նոթինգ հիլի շրջանում: Այս անգամ կառնավալը նշանավորվել Է ամռան վերջին հանգստյան օրերի համար աննախադեպ շոգ եղանակով. օգոստոսի 25-ին Լոնդոնում գերազանցվել Է օգոստոսի վերջին հանգստյան օրերի ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվում Էր 2001 թվականից:

Տոնը մեկնարկել Է օգոստոսոսի 25-ին տեղական ժամանակով առավոտյան 6:00-ին: Տոնակատարությունները կտեւեն մինչեւ օգոստոսի 26-ի 22:00-ը, բուն կառնավալային շքերթը կավարտվի օգոստոսի 26-ի 20:30-ի կողմերը: Ինչպես սպասվում Է, այս տարի կառնավալ կայցելի շուրջ մեկ միլիոն մարդ: Նաեւ, կազմակերպիչների կանխատեսումներով՝ միջոցառումը Լոնդոնի բյուջե կբերի ավելի քան 100 միլիոն ֆունտ (122 միլիոն դոլար):

Կառնավալի գլխավոր մասը զգեստավորված երթն Է եւ ներկայացումը պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ: Նոթինգ հիլի կառնավալն սկիզբ Է առել 1960-ական թվականներնին, երբ Լոնդոնի այդ շրջանը դարձավ տուն Կարիբյան ավազանի երկրներից ներգաղթյալների շատ համայնքների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում