Life

Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ Է թողարկել

1 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմ Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթը ներկայացրել Է Lover նոր ալբոմը, ինչպես նաեւ հոլովակ՝ խորագրային կոմպոզիցիայի համար: Սկավառակում տեղ Է գտել 18 թրեք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս ալբոմը սիրո տոն Է՝ բոլոր դժվարություններով, հանգստավետությամբ եւ քաոսով հանդերձ»,- գրել Է երգչուհին Instagram-ում:

Նա հավելել Է, որ շատ Է հպարտանում իր աշխատանքով:

Ալբոմն ունկնդրելու համար հասանելի Է «Յանդեքս: Երաժշտություն» ծառայությունում: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թեյլոր Սվիֆթը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել Է աշխարհի 100 ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Մեկ տարում նա վաստակել Է մոտավորապես 185 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում