Հասարակական

Բյուրականում կանցկացվի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

1 րոպեի ընթերցում

Բյուրականում կանցկացվի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 11-13-ին կանցկացվի Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, տարածաշրջանային աշխատաժողովի նպատակն է գիտահետազոտական աշխատանքի, աստղագիտական կրթության ու հանրայնացման և աստղագիտական տուրիզմի ոլորտներում կատարել փորձի փոխանակում: Աշխատաժողովում ներգրավված են մասնակիցներ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի անդամ-երկրներից՝ Վրաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Իրանից, Թուրքիայից, ինչպես նաև Ուկրաինայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

Աշխատաժողովի կազմակերպիչներն ու հովանավորներն են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ-ն, ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը, ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայկական վիրտուալ աստղադիտարանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում