Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականը 2:0 հաշվով առավելության է հասել Լիբանանի ընտրանու նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Մ-19 հավաքականը 2:0 հաշվով առավելության է հասել Լիբանանի ընտրանու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Լիբանանի Մ-19 հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Ինխպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19՝ 2-0

Գոլերը՝

1-0 Նարեկ Աղասարյան (67’ 11մ)

2-0 Ժիրայր Շաղոյան (69’)

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

  1. Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 15. Կարեն Մուրադյան, 5. Պետրոս Մանուկյան, 13. Վոլոդյա Սամսոնյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 6. Նարեկ Աղասարյան, 3. Արսեն Գալստյան (19. Ռադիկ Սարգսյան, 65՚), 10. Ժիրայր Շաղոյան (17. Հայկ Ղևոնդյան, 90՚), 8. Միշա Միրզոյան (21. Պատվական Ավետիսյան, 83՚), 11. Նարեկ Գրիգորյան (9. Արամ Քոլոզյան, 73՚):
Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում