Life

54-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել Է նորաձեւության հանդեսի շապիկի համար

2 րոպեի ընթերցում

54-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել Է նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 54-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին լողազգեստով նկարահանվել Է Vanity Fair Italia շաբաթահանդեսի շապիկի համար: Շապիկի լուսանկարը հրապարակված Է հրատարակության պաշտոնական Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում Բելուչին սպիտակ լողազգեստով պառկած Է ջրի մեջ: «Երիտասարդության շրջանում մենք աշխարհը սեւ ու սպիտակ գույներով ենք տեսնում, մենք դառնում ենք կոնֆորմիստներ եւ մեզ կարդացած դասախոսությունների զոհեր, քանի դեռ ինքներս չենք հասկանում, թե ինչն Է մեզ համար իրապես կարեւորը: Ով կարոտախտ չունի անցյալի նկատմամբ, վախ չունի նաեւ ապագայի հանդեպ: Գեղեցկուհի Բելուչին սիրում Է կյանքում փոխել ամեն ինչ, նույնիսկ տղամարդկանց»,-ասված Է լուսանկարին կից գրության մեջ:

Համարը վաճառքում կստացվի օգոստոսի 28-ին: Vanity Fair Italia-ի համար Բելուչին առաջին անգամ լուսանկարվել Էր 16 տարի առաջ:

Посмотреть эту публикацию в Instagram

«Da giovani pensiamo in bianco e nero, siamo conformisti e vittime di tutte le lezioni ricevute. Finché non impariamo quelle giuste per noi». Del passato non ha nostalgie, del futuro nessuna paura: «La belle Bellucci» nella vita ama cambiare tutto, anche gli uomini. Sul nuovo numero di Vanity Fair, in edicola da domani, l'intervista a @monicabellucciofficiel: a lei era dedicata la prima cover del nostro giornale, a lei sono state dedicate molte copertine negli ultimi 16 anni. E ora è tornata . Direttore @marchettisimone, intervista Giancarlo Dotto, servizio @barbarabaumel, costume intero @dolcegabbana, make-up @letiziacarnevale, hair Cédric Kerguillec @thiemosander

Публикация от Vanity Fair Italia (@vanityfairitalia) 20 Авг 2019 в 6:30 PDT

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում