Ինովացիա

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները հայտնի կդառնան օգոստոսի 17-ին

1 րոպեի ընթերցում

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները հայտնի կդառնան օգոստոսի 17-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն օգոստոսի 17-ին կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ համաժողովին կմասնակցի գերմանական «Սիմենս» ընկերության կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին և հեղինակավոր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում