Հասարակական

Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ դասախոսներից մեկը սնվել էր քննության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 15-ին լրագրողների հետ զրույցում Հարությունյանն այս խնդիրը մանր հարց համարեց:

«Բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք քննարկեն: Այն հարցերը, որոնք կան, և որոնք գտնվում են համապատասխան ատյանների ոլորտում եզրակացությունները կտան, որոշումներ կլինեն»,- ասաց Հարությունյանը:

Օգոստոսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին ցույց էր տվել մի լուսանկար, որտեղ երևում էր, թե ինչպես է բուհի դասախոսներից մեկը խաչապուրի ուտում քննության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում