Հասարակական

Սևանա լճում 25 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում 25 տարեկան երիտասարդ է ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ երիտասարդը ջրահեղձ է եղել, երբ փորձել է օգնություն ցույց տալ լճում խեղդվող մեկ այլ քաղաքացու:

«Մի տղա մտել է մյուսին հանելու, ինքը խեղդվել է: Իրեն էլ մեր փրկարարներն են հանել»,- նշեց Զարգարյանը:

Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾհատուկ ջրափրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները ջրից դուրս են բերել Ս. Բ.-ի (25 տարեկան) դին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում