Տարածաշրջանային

Թուրքիան չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և, Ղրիմը ներառյալ, տարածքային ամբողջականության հարցում:

«Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը: Ղրիմի թաթարները շատ կարևոր են Թուրքիայի և Ուկրաինայի միջև պատմական և մարդկային կապերի պահպանման գործում»,- նշել է նա:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական Դոնբասում բախումները հնարավորինս շուտ կավարտվեն:

Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական կարևոր գործընկերներից մեկն է, ապա երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ամեն ինչ իրենց անուններով կոչելու համար՝ նկատի ունենալով Ղրիմի բռնակցումը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում