Հասարակական

Նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը

1 րոպեի ընթերցում

Նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը, ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղերի անցկացումը Արցախում խորհրդանշում է Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը:

Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում