Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում նշվում է.

«Խոր վշտով տեղեկացա ԱՄՆ Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որոնք բազմաթիվ զոհերի և վիրավորների պատճառ դարձան:Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում Ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։Ձեզ հետ միասին աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար և մեր համերաշխությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում