ԱՄՆ-ում Էլիզաբեթ Թեյլորի Rolls-Royce-ն աճուրդի Է հանվել 2 մլն դոլարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին (1932-2011 թթ.) պատկանող Rolls-Royce ավտոմեքենան Նյու Յորքում աճուրդի կդրվի օգոստոսի 6-ին: Այդ մասին օգոստոսի 1-ին իր Twitter-ում հայտնել Է Guernsey՚s աճուրդների տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Guernsey՚s-ն այս լեգենդար ավտոմեքենան աճուրդում վաճառելու Է օգոստոսի 6-ին ժամը 18:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 7-ին ժամը 02:30-ին): Աճուրդները կանցկացվեն «Պիեռ» հյուրանոցում»,-տեղեկացրել Է աճուրդների տունը: Այն լոտը գնահատում Է 1-2 մլն դոլար:

Խոսքը վերաբերում Է պատվերով պատրաստված Rolls-Royce Silver Cloud II Drophead Coupe-ին՝ ետ ծալովի թափքածածկով, որը դերասանուհու եւ նրա ամուսնու՝ փոփ-երգիչ Էդի Ֆիշերի կողմից ձեռք Է բերվել 1960 թվականին: Guernsey՚s-ի նկարագրության համաձայն, Թեյլորն այս Rolls-Royce-ից օգտվել Է Հռոմում «Կլեոպարտա» (1963 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այնտեղ սիրավեպ Է սկսվել Թեյլորի եւ դերասան Ռիչարդ Բերթոնի միջեւ: Ինչպես հայտնի Է, Ֆիշերը Թեյլորի՝ թվով չորրորդ ամուսինն Էր: Բերթոնը 1964 թվականին դարձավ նրա հինգերորդ ամուսինը. դերասանուհուց բաժանվեց 1974 թվականին եւ նրա հետ կրկին ամուսնացավ 1975 թվականին: Հոլիվուդի աստղերի երկրորդ ամուսնությունը երկարատեւ չեղավ եւ տեւեց ընդամենն ինը ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR

Փաշինյանը Կառավարությանն առաջարկում է ունենալ հստակ առաջնահերթություններ և անշեղորեն շարժվել դրանց իրագործման ուղղությամբ

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ՀՀ կառավարության նիստ