Ինովացիա

Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

3 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։ Արդեն նախարարություն է դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում առայժմ արտոնություն է տրամադրվել 89-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։ Այն ներառում է ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում և այլն։

«ՖՈԲ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ» ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ շահութահարկի և եկամտահարկի տոկոսի իջեցումը սկսնակ ֆիրմաներին հնարավորություն է տալիս ավելի փոքր գումարներով մուտք գործել մեծ շուկաներ և կարողանալ հաստատվել։ «Սրանով հնարավորություն է տրվում նոր ֆիրմաների ձևավորմանը, նոր մտահղացումից նոր արտադրանք ունենալուն։ Սկսնակ ընկերությունների երևի 50 տոկոսից ավելին կկարողանա մուտք գործել մեծ շուկա։ Չեն մնա սահմանափակումներով և բոլորը կձգտեն արտոնագրից շուտ հրաժարվել, որպեսզի մեծանան»,- ընդգծեց Արամայիս Հովհաննիսյանը։

«Դեդիքեյթիդ վիժն» ընկերության ներկայացուցիչներին էլ հանձնաժողովը ժամանակ էր տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորում ներկայացնելու համար, որ ընկերության գործունեությունը համապատասխանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու չափանիշներին։ Ներկայացված նոր փաստարկների արդյունքում նրանց ևս տրվեց դրական եզրակացություն։ Հարկային արտոնություն ստանալու և մեր երկրում գործունեություն սկսելու համար դիմած ստարտափների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, ՌԴ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա։ Դիմողների թվում սփյուռքահայ մեր հայրենակիցների ընկերությունները կազմում են շուրջ 20 տոկոս: Փոփոխությունների համաձայն՝ նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափով։

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում