Life

Հայտարարվել են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյները

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը: Վարկանիշը գլխավորել Է The Chainsmokers ամերիկյան դուետը, որի կազմում են երաժիշտներ Էնդրյու Թագարթը եւ Ալեքս Փոլը: Նրանց եկամուտը նախքան հարկերի պահումը կազմել Է 46 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Marshmello-ի պրոդյուսերը, որը վաստակել Է 40 մլն դոլար: Նշվում Է, որ նրա եկամուտները կրկնապատկվել են անցյալ տարվանից ի վեր, իսկ նա ինքը դարձել Է Լաս Վեգասում Kaos նոր խոշոր ակումբի ռեզիդենտը:

Եռյակը եզրափակել Է շոտլանդացի Քելվին Հարիսը, որը ցուցակի առաջատարն Էր նախորդ վեց տարիներին: 2019 թվականին նա վաստակել Է 38,5 մլն դոլար:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Սթիվ Աոկին (30 մլն դոլար), Diplo-ն (25 մլն դոլար), Tiսsto-ն (24 մլն դոլար), Մարտին Գարիքսը (19 մլն դոլար), Դեւիդ Գեթան (18 մլն դոլար), Zedd-ը (17 մլն դոլար), Արմին Վան Բյուրենը (15 մլն դոլար):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում