Տուրիստական ընկերությունները պարտավոր են սպառողի հետ կնքել պայմանագիր. մասնագետի դիտարկումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առաջացած խնդիրները արագ լուծում են պահանջում:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Երևան-Հուրգադա-Երևան չկայացած չվերթների դեպքը ցույց տվեց, թե ինչ անելիքներ կան ոլորտում: Նախ՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հանրապետությունում գործող տուրիստական ընկերությունների զգալի հատվածը սպառողների հետ աշխատում է առանց պայմանագրերի: Այնինչ, պայմանագրով աշխատելն օրենքի պահանջ է:

«Օրենքը սահմանում է նվազագույն պահանջներ, որոնք պետք է արտացոլվեն պայմանագրում: Իսկ ի՞նչ ունենք մենք, տուրիստականների մի որոշ հատված չի աշխատում պայմանագրով, ինչպես տեսանք Հուրգադայի դեպքի հետ կապված: Հետևաբար, տուրփաթեթ գնելիս անհրաժեշտ է պահանջել պայմանագիրը, մանրամասն այն ուսումնասիրել, դիտարկել տուրիստականի անցած ուղին, հեղինակությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Եթե տուրիստական ընկերության մեղքով քաղաքացու հանգիստն ամբողջությամբ չի կազմակերպվել, և չկա երկուսի միջև կնքված պայմանագիր, ապա այստեղ տուրիստականը հայտնվում է նվազ անբարենպաստ վիճակում, դատարանում հաշվի է առնվում քաղաքացու, տվյալ դեպքում սպառողի խոսքը: Նույնիսկ եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ սպառողի, ըստ Մեխակ Ապրեսյանի, այստեղ ևս կարող է խնդիր լինել, օրինակ, երբ ընկերությունը սնանկ ճանաչվի: Այդ դեպքում գումարը ետ վերադարձնել ցանկացող քաղաքացին կրկին փաստի առաջ է կանգնում:

«Ոլորտը կարգավորող նոր օրենք է անհրաժեշտ: Պետք է զբոսաշրջային օպերատորի, գործակալի գործունեությունը լիցենզավորվի կամ այդ գործունեության տեսակները սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվեն որակական չափանիշներ, ինչպես նաև ֆինանսական մեխանիզմներ ներդրվեն, ինչը կիրառվում է եվրոպական երկրներում: Ֆինանսական մեխանիզմի ներդրմամբ, զբոսաշրջային օպերատորի սնանկության դեպքում, առնվազն ապահովվում է սպառողի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Դրանից բացի, պետական համապատասխան մարմինը կունենա վերահսկողական լծակ: Եթե տուրիստականն իր պարտականությունները չի կատարի, ապա պետությունը կարող է նրան զրկել լիցենզիայից:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, թող տպավորություն չստեղծվի, թե բոլորն օրենքի պահանջները չեն կատարում, դաշտում կան բարեխիղճ տնտեսավարողներ, սակայն անբարեխիղճներն իրենց գործունեությամբ ստվեր են գցում ընդհանուր դաշտի վրա:

«Պետք է լիցենզավորվի նաև զբոսավարի գործունեությունը: Ժամանակին դա արվում էր, սակայն դադարեցվեց: Կարծում եմ, որ զբոսաշրջային տրանսպորտի գործունեությունը նույնպես պետք է լիցենզավորվի: Այսինքն՝ այս բացերը կլրացվեն նոր օրենքով»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը մշակված է, այժմ լրամշակման գործընթաց է գնում: Կոմիտեն հայտարարել է, որ մինչև տարեվերջ նախագիծը կներկայացվի կառավարություն:

Հայերեն

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

Շախմատի կանանց առաջնությունում նոր առաջատար կա

Հայաստանի ֆուտբոլի թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի հետ