Սպորտ

Տպավորված եմ Հայաստանով. Իսպանիայի հավաքականի մարզիչ

1 րոպեի ընթերցում

Տպավորված եմ Հայաստանով. Իսպանիայի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզիչ Սանտի Դենիայի կարծիքով իր թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն, քանի որ խորապես ուսումնասիրել էր նախորդ բոլոր խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դենիան մասնավորապես փաստեց. «Ամբողջ մրցաշարի ընթացքում վերլուծել են մեր խաղը և ձգտել բարելավել այն: Նույն արեցինք նաև Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչի խաղից հետո: Մենք փորձեցինք հարձակվողներին ավելի շատ ներգրավել խաղի մեջ»:

Իսպանացի մասնագետը շեշտեց, որ եզրափակչից առաջ կարծիք է հարցրել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից, ով որոշ ժամանակ առաջ աշխատում էր Իսպանիայի ֆեդերացիայում:

«Ես տպավորված եմ Հայաստանով: Այս երկիրը լի է կյանքով: Մեծ հաճույքով նորից կայցելեմ»,-եզրափակեց նա:

Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային 8-րդ անգամ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում