Քաղաքականություն

Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հուլիսի 27-ին ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում