Ինովացիա

Հայկական Renderforest-ը նոր գրասենյակ է բացել և հարթակում նոր գործիք ներդրել

4 րոպեի ընթերցում

Հայկական Renderforest-ը նոր գրասենյակ է բացել և հարթակում նոր գործիք ներդրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական Renderforest-ը՝ առցանց տեսանյութերի ստեղծման հարթակը 100 աշխատակիցների համար նախատեսված նոր գրասենյակ է բացել և ընդլայնել է իր գործունեությունը, ներդնելով վեբ-կայքեր ստեղծելու նոր առցանց գործիք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկական Renderforest առցանց տեսանյութերի ստեղծման հարթակի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը պատմեց, որ նպատակ էր դրվել կառուցել շենք 60 աշխատակցի համար, սակայն շինարարության ընթացքում ծրագրերը փոխվեցին, և շենքը ներկայումս նախատեսված է 100 աշխատակցի համար։ Հիմնադիրը հուսով է, որ այն որոշ ժամանակ կբավարարի իրենց ։

Հիմնադիրը պատմեց, որ իրենց ընկերությունը հայտնի է եղել որպես ավտոմատացված վիդեոարտադրության հարթակ, և ներկայումս ընդլայնվելու են և ներդնելու ավտոմատացված դիզայնի հարթակ, որը հնարավորություն կտա վեբ-կայքեր ստեղծել։

«Մեր արտադրությունը ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Մենք մեր աշխատանքը սկսել են փոքր հիմնարկում։ Մենք այդ հարթակով փորձել ենք լրացնել շուկայում եղած բացը, որովհետև, կարծում ենք, որ ժամանակն է նաև փորձել ավտոմատացնել վիդեոարտադրությունը»,- ասաց Սաֆարյանը։

Հիմնադրի խոսքով՝ իրենք շատ դժվար ճանապարհ են անցել, քանի որ, երբ իրենց արտադրությունը թողարկվեց և հաջողության հասավ՝ ներդրողները գալիս էին առաջարկներով և փորձում գնել այն, սակայն բոլոր ներդրումային առաջարկները մերժվել են։

«Գումարը մեզ համար շարժառիթ չի հանդիսացել, և մենք չենք վաճառել։ Մեր ողջ կապիտալը հայկական է։ Մեր արտադրության 99,7 տոկոսն արտահանում ենք և հանդիսանում ենք խոշոր ՏՏ արտահանող ընկերություն։ Մենք ամեն տարի աճում ենք 165 տոկոսով և ունենք ամսական 3,5 միլիոն այցելու»,- ընդգծեց Սաֆարյանը։

Ըստ հիմնադրի՝ իրենց շարժիչ ուժը աշխատակիցներն են, ուստի ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 750 հազար դրամ։

«Մենք չենք մրցակցում հայկական ընկերությունների հետ, մենք մրցակցում ենք Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ, քանի որ գտնում ենք, որ պետք է ստեղծել պայմաններ, որոնք չեն զիջելու Սիլիկոնյան հովտի ընկերությունների պայմաններին»,- շեշտեց Սաֆարյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորեց աշխատակիցներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշեց, որ այս պահին Հայաստանը առաջատարն է վիդեոպատրաստման ծրագրերում ի դեմս Renderforest-ի և առաջատարն է նկարների փոխակերպման ծրագրերում ի դեմս Picsart-ի։

«Մենք հավակնում ենք դառնալ առաջատարը բազմաթիվ այլ ոլորտներում, որոնցից կարող են լինել արհեստական բանականությունը, միկրոէլեկտրոնիկան, դիզայնը և այլն։ Կարծում եմ, մենք ունենք առաջատար լինելու այդ հզոր ներուժը և այդպես էլ պետք է մտածենք»,- ասաց Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ պետք է ավելի շատ քաջալերել աճող սերնդին, որպեսզի նրանք ընտրեն բնագիտական գիտությունները և դառնան ճարտարագետներ։

Renderforest-ը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում, երբ մի քանի հոգուց բաղկացած փոքրիկ թիմը, ցանկանալով հեղափոխել առցանց վիդեոպատրաստման ոլորտը, դրեց նոր փոփոխության հիմքերը։ Չնայած նրան, որ սկզբում թիմը փոքրաքանակ էր, այն ուներ աճի մեծ ներուժ, և շուտով ընկերությունը սկսեց ծաղկում ապրել: Այդ օրվանից հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել, և միլիոնավոր մարդկանց հասանելի է դարձել գովազդի ամենաարդյունավետ միջոցը՝ տեսահոլովակը։

Այսօր հարթակում գրանցված են 3 միլիոնից ավել օգտատերեր, որոնք ստեղծել են ավելի քան 6 միլիոն հոլովակ։ Հարթակի որակական չափանիշներին վստահել են առաջատար գլոբալ կազմակերպություններ, ինչպիսիք են General Electric-ը, Vodafone-ը, Pepsico-ն, Ericsson-ը, Springer-ը, Sony Music-ը և այլն։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում