Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղները. որոշումը բնակիչներինն է, կան նաև դժգոհողներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակիչների դիմումներով Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը:

«Բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակելու որոշում չկա և չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են: Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուրսեփականությունըհամարվում էբաժնային- խմբ.): Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ: Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին: Որոշումը կարող է լինել օրինակ՝ ստորագրության ձևով»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով աղբամուղները փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարևորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն:

«Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ: Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը: Այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղները չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա: Նախապես մրցույթ է հայտարարված եղել, հաղթել է «Մուլտի մոթորս» կազմակերպությունը և մինչև հոկտեմբերի 15-ն այդ մեքենաները կլինեն Երևանում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին