Գրողների միությունը Օքրո Օքրոյանի ութսունամյա հոբելյանը նշեց գրական-գեղարվեստական ցերեկույթով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, գրականագետ, մանկավարժ Օքրո Օքրոյանը, որը մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այս տարի կդառնար ութսուն տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գրողների միությունը, կարևորելով նրա դերը հայ գրականության մեջ, գրողի ծննդյան օրը` հուլիսի 25-ին, ցերեկույթով նշեց Օքրոյանի հոբելյանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գրողներն իրենց ծննդավայրերը, շրջապատը վերածում են հոգու քարտեզի` գրականության, և դրանց հետ կապված վառ տպավորություններն ու հիշողությունները թողնում են պատմությանը: Նա անդրադարձավ Օքրոյանի «Ջավախք» խորագրով գրքին ու նշեց, որ դրանում ամփոփված են հեղինակի բանաստեղծություններն իր ծննդավայրի` Ջավախքի մասին: «Օքրոյանի ստեղծագործություններում լոկ բնապատկերների նկարագրություններ չեն. ամեն բանաստեղծություն՝ լինի սարերի, գետերի, լճերի, ծաղիկների, իր հայրենի գյուղի, թե այլ բանի մասին, ինքնատիպ է: Օքրոյանն իր գործերում ներկայացնում է իր գյուղի պատմությունը, անցյալն ու ներկան, ավանդույթները` հենվելով պատմական աղբյուրների, լեգենդների վրա»,- շեշտեց Միլիտոնյանը:

Նա նշեց, որ հայկական գյուղերը պատմական արժեքներ են, և դրանց հետ կապված պատմությունները գրականության վերածելը խիստ անհրաժեշտություն է:

Միլիտոնյանը խոսեց նաև «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամի մասին ու շեշտեց, որ այն մեծ նպաստ է ունեցել գրական մարաթոնների իրականացման գործում, և միությունը երախտապարտ է հիմնադրամին և այն մարդկանց, որոնք մշտապես աջակցում են իրենց:

Գրականագետ Արմեն Ավանեսյանի խոսքով` արդի հայ գրականությունը` մասնավորապես, պոեզիան, բազմազան ու բազմաձայն է, սակայն գրականության առաքելությունը մեկն է` աշխարհն արտացոլել մարդկային խղճի մտոք, և բանաստեղծն այն երկբևեռ աչքն է, որ տեսնում է գոյություն ունեցողն ու տալիս իր գնահատումը: «Օքրո Օքրոյանի բանաստեղծությունն անընդհատ այդ երկու բևեռների միջև է: Նրա համար խիստ կարևոր է հոգևոր արժեքը և գրողը. հոգով, մտքով կապված լինելով մարդուն՝ ձգտում է նրա հետ կիսել իր ներաշխարհի տագնապները, խոհերը, աշխարհի մասին պատկերացումները»,- նշեց գրականագետը:

Ավանեսյանը նկատեց, որ Օքրոյանի բանաստեղծությունները յուրատիպ են իրենց բնապաշտական, մարդասիրական, հավատքի, զգայական, գեղագիտական ըմբռնումներով։

Միջոցառման շրջանակում Օքրոյանի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանն ու Դավիթ Հակոբյանը, դերասան Արթուր Ղալումյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան գրող, երգահան Արսեն Համբարյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Օքրո Օքրոյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 25-ին Ախալքալաքում: Նա սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագիտության ևԽ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտիքիմիա-կենսաբանական ֆակուլտետներում։

Լույս է ընծայել «Հանդիպում ուղեծրում», «Շուշանաց հովիտը», «Աստված սեր է» բանաստեղծությունների ժողովածուները, «Լեռան զանգեր» վեպը։

2004թվականին Երևանի Էրեբունի վարչական շրջանիգրադարաննանվանակոչվել է Օքրո Օքրոյանի անունով։2007-ին Երևանում հիմնադրվել է «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամը:

Հայերեն

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը

Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս

Պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրամադրվեն նոր հնարավորություններ ձեռնարկատիրական գործունեության ոլորտում

Գյումրեցի ջութակահարն անցել է Մոսկվայի Պետական Կոնսերվատորիայի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել