Դավիթ Տոնոյանն անհանգստանալու խնդիր չի տեսնում սահմանին տիրող իրավիճակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու խնդիր չի տեսնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում:
«Որոշ մասերում վերահսկելի լարվածություն է առկա, բայց անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը: