Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երեք առաջատար երաժշտախումբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես եկավ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 14-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն է և «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որի խմբավարն է Սոնա Հովհաննիսյանը:

Համերգը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը նվիրված էր Կոմիտասին, այդ հատվածում երաժշտախմբերը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, երկրորդ մասը նվիրված էր Թումանյանին, այն ղեկավարեց դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգի մեկնարկն ազդարարվեց Կոմիտասի ձայնով, այնուհետև հնչեցին կոմիտասյան խմբերգային գոհարներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և մշակումներ՝ կամերային նվագախմբի համար, Կոմիտասի ինչպես սիրված, այնպես էլ լայն հանրությանն անհայտ ստեղծագործություններ: Ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, ռոմանսներ, խմբերգեր, հատվածներ «Անուշ» օպերայից և այլ ստեղծագործություններ:

«Գառնի»-ի տարածքում տեղակայված էին մեծ էկրաններ, որոնցով հնարավոր էր հետևել և՛ համերգին, և՛ տեսնել Կոմիտասին և Թումանյանին առնչվող ինքնատիպ տեսաշարը, որում ներկայացված նյութերի մեծ մասը հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ: Երաժշտախմբերի ելույթներն ամբողջացնում էին հետաքրքիր լուսային էֆեկտները: «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել այս համերգային երեկոյին: Իրականացվել է ծավալուն կազմակերպչական աշխատանք՝ հավուր պատշաճի կազմակերպելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված այս մեծամասշտաբ համերգը: Վստահ ենք՝ համերգային երեկոն դուր եկավ մեր ունկնդրին, ով այն դեռ երկար կհիշի:

Այս համերգը Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին նվիրված տարվա ամենամեծ ծրագրերից էր»,-ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Երկու ժամ տևողությամբ մեծամասշտաբ երեկոյի ընթացքում որպես մենակատարներ հանդես եկան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Արտակ Ասատրյանը(դուդուկ), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ակսել Դավեյանը (բարիտոն), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ամալյա Թորոսյանը (սոպրանո), Նարինե Ոսկանյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն):

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը