Տարածաշրջանային

Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը «BB-»-ի՝ բացասական կանխատեսմամբ

1 րոպեի ընթերցում

Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը «BB-»-ի՝ բացասական կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB» մակարդակից նվազեցրել է «BB-»-ի, ռեյտինգային կանխատեսումը բացասական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարկանիշի նվազեցման պատճառ են դարձել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների անցկացումը, ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարմամբ պայմանավորված Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառման ռիսկը: Վարկանիշն ու բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, խստացված դրամավարկային քաղաքականությունը, ոսկու արժութային պահուստների ծավալները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում