Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 12-ին Ազգային ժողովի այգում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին՝ նվիրված Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում: