Life

Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը

2 րոպեի ընթերցում

Հոլանդիայի հինգ քաղաք է հավակնում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի հինգ քաղաքներ կմասնակցեն «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի անցկացման պայքարին: Ինչպես հուլիսի 11-ին հաղորդել Է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը պատասխանատու Է միջոցառման կազմակերպման համար, պաշտոնական հայտեր են տվել Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Առնեմը եւ Մաաստրիխտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցույթի անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի հաջորդ ամսին առաջարկությունների մանրամասն ուսումնասիրումից եւ առավել հեռանկարային հարթակներ այցելությունից հետո:

Ռոտերդամն այս պահին ֆավորտին Է այն բանից հետո, երբ Հարավային Հոլանդիայի նահանգը խոստացել Է 1 միլիոն երվո տրամադրել միջոցառմանը քաղաքը հաղթելու դեպքում: Նիդեռլանդների կառավարությունն արդեն հայտարարել Է, որ մտադիր չԷ հովանավորել մրցույթի անցկացումը: Ավելի վաղ չԷր բացառվում, որ «Եվրատեսիլ-2020»-ը կարող Է տեղի ունենալ Ամստերդամում, սակայն մեկ շաբաթ առաջ քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն ընդունել մրցույթն այն պատճառով, որ բոլոր համապատասխան հարթակներն զբաղված կլինեն միջոցառման անցկացման ժամանակ

: Նիդեռլանդներն առաջին «Եվրատեսիլի» յոթ մասնակից երկրներից մեկն Է, որը կայացել Է 1956 թվականին: Վերջին անգամ երկիրը մրցույթն իր մոտ ընդունել Է 1975 թվականին: 2020 թվականին միջոցառման անցկացաման իրավունքը Նիդեռլանդներն ստացել Է այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսն Arcade երգով այս տարի շահեց մրցույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում