Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի վեց աջակից բերվել է ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի վեց աջակից բերվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Նրանց ոստիկանություն են բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Ոստիկանությունում արձանագրություններ կկազմեն և այդ անձանց ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում