Ալի Բաբաջանը հրաժարվել է իշխող ԱԶԿ անդամությունից. նա Գյուլի հետ նոր կուսակցություն կհիմնի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտնել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Demokrathaber»-ը, Բաբաջանը կուսակցությունից հեռանալու որոշումը ներկայացրել է գրավոր հայտարարությամբ, որտեղ նշված է նաև, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:

«Թուրքիայի ապագայի համար նոր քայլեր ձեռնարկելն անխուսափելի անհրաժեշտություն է դարձել: Ես և իմ ընկերները այդ առումով մեզ պարտավորված ենք զգում: Կարևոր է, որ մեր աշխատանքները անկախ և ազատ կերպով իրականացնենք: Ուստի, հարկավոր է, որ ես հրաժարվեմ ԱԶԿ-ին անդամակցելուց: Այսօր հրաժարականիս դիմումը կուսակցության կենտրոնական գրասենյակին ներկայացրի»,- նշել է նա:

Վերջում Բաբաջանը հայտնել է, որ իրենց հիմնական նպատակը երկրի պատիվը բարձր պահելն ու ժողովրդի բարօրությունն է:

Ալի Բաբաջանը համարվում է 2001թ. հիմնադրված «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից մեկը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա