Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին՝ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում