Սպորտ

Հուլիսը մարմնամարզիկների ամիսն էր. Հակոբ Սերոբյան 

2 րոպեի ընթերցում

Հուլիսը մարմնամարզիկների ամիսն էր. Հակոբ Սերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Եվրոպական խաղերում և Ունիվերսիադայում հայ մարզիկների արդյունքներից և հուլիսը համարում է մարմնամարզիկների ամիս:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերոբյանը շեշտեց, որ մեկ ամսվա ընթացքում մարմնամարզիկները մասնակցեցին 3 միջազգային, կարևորագույն մրցաշարերի` Եվրոպական խաղեր, աշխարհի երիտասարդների առաջնություն և Համաշխարհային Ունիվերսիադա:

«Մենք ակնկալիքներով էինք մեկնել Մինսկ, սակայն չեմպիոնության հույս չունեինք: Արթուր Դավթյանն արեց անհնարինը և մրցաձևում` հենացատկերում: Եթե նա այս նույն ցատկը կատարի նաև աշխարհի առաջնությունում կամ Օլիմպիական խաղերում, ապա միանշանակ կդառնա մեդալակիր: Իսկ Վահագն Դավթյանը վնասվածքով էր մասնակցում, սակայն իր մեջ ուժ գտավ և դարձավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն»,- շեշտեց Սերոբյանը:

Հավաքականի մարզչի խոսքով` երիտասարդները ևս լավ են դրսևորել իրենց և ապացուցում են, որ նոր սերունդը արժանի փոխարինող կլինի: «Գագիկ Խաչիկյանը, ով աշխարհի առաջնությունում մեդալակիրներին զիջեց երկու տասներորդական, լավ փոխարինող է նժույգաթափերի մեր Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանին: Իսկ Արթուր Ավետիսյանի ելույթը Համաշխարհային ուսանողական խաղերում շատ մաքուր էր կատարված: Եվ նա արժանիորեն դարձավ չեմպիոն»,-ասաց նա:

Սերոբյանը փաստեց, որ իրենց մարզադահլիճը պետք է սկսեն վերանորոգել, և իրենք պատրաստվում են աշխարհի առաջնությանը նախապատրաստվել Թբիլիսում: Հավաքականից երկու մարզիկ կմասնակցեն Իսրայելի բաց առաջնությանը:

Ընտրանուց աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում