Չինական «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային բաժնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի երիտասարդ ռեժիսոր Ծյան Սինը «Ձմռան վրա ձմեռ» ֆիլմում անդրադարձել է մի ընտանիքի պատմության, որը 1945 թվականին ապրում էր Ճապոնիայի կողմից բռնազավթված հյուսիսարևելյան Չինաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորն ասաց, որ կինոնկարում կարմիր թելի պես անցնում է կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը: «Չինաստանն այսօր հասել է զարգացման բարձր մակարդակի, բայց գյուղական շատ համայնքներում կանանց մասին բացասական ընկալումներն ու կարծրատիպերը պահպանվում են մինչ օրս:

Հիշում եմ` մանկությանս տարիներին, երբ գնում էի գյուղ պապիկիս մոտ ապրելու, տեսնում էի, որ կանայք զրկված են ձայնի իրավունքից: Կնոջ կարգավիճակն այնքան ցածր էր, որ ընթրելիս սկզբում պետք է ուտեր հայրը, պապիկը, այնուհետև` մայրն ու տատը»,-պատմեց Սինը:

Նրա խոսքով` թեև ֆիլմում գործողությունները, պատկերները նկարագրում են 1940-ականների Չինաստանը, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ շրջանի հասարակական ընկալումներն արդիական են մինչ օրս:

Ռեժիսորը շեշտեց, որ ֆիլմով ցանկացել է ընդգծել, որ պատերազմը մեծ վնաս է հասցրել նաև ճապոնացիներին, իսկ սերը չի ճանաչում ո՛չ ռասայական պատկանելիություն, ո՛չ սահման:

Ծյան Սին ծնվել է Լյաոնին նահանգում: Վաղ տարիքից սովորել է նկարել: Ավարտել է Լու Սյունի գեղարվեստի ակադեմիայի միջին դպրոցն ու Չունցինի համալսարանի Մեյշի կինոակադեմիան` կինոօպերատորի մասնագիտությամբ: Ծյան Սինի առաջին խաղարկային ֆիլմը` «Յոթ օր», 2015 թվականին Մոնրեալի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:

Հայերեն Русский

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին