Էրդողանը պարզաբանել է ԿԲ ղեկավարին պաշտոնից հեռացնելու որոշումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնից հեռացրել Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrathaber»-ը:
Էրդողանը նշել է. «Նրան բազմաթիվ անգամ ասել ենք, որ անհրաժեշտ է տոկոսադրույքները նվազեցնել: Ասել ենք՝ եթե տոկոսադրույքները նվազեն, գնաճն էլ կնվազի: Սակայն, նա չարեց այն, ինչ անհրաժեշտ էր»:
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնից հեռացրել էր Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայային:
Կարդացեք հոդվածը` English