Life

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

1 րոպեի ընթերցում

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Black Star խմբի հիմնադիր և սեփականատեր, հայտնի ռեփ երգիչ Տիմատին հուլիսի 13-ին կժամանի Հայաստան:

Երևանի Շահումյան հրապարակում ժամը 19:00-ին Տիմատիի մասնակցությամբ տեղի կունենա Black Star Burger-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը:

«Միջոցառումը վարելու են հաղորդավար Եգոր Գլումովն ու երգիչ Մհերը: Մինչև Տիմատիի բեմ բարձրանալը ելույթներով հանդես են գալու նաև մեր հայ աստղերը՝ Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, ինչպես նաև Swag Dance պարային խումբը: Կազմակերպվելու են նաև մրցույթներ»,- նշեց Յուրին և հավելեց, որ այդ ամենից հետո նախատեսվում է Տիմատիի ելույթը, կլինի Black Star Burger-ի պաշտոնական բացումն, ինչից հետո ներկաներին կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված 1000 անվճար բուրգեր:

Միջոցառումը տևելու է մոտավորապես 3 ժամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում