Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով lenta-ն, Նիդերլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմանը նշել է, որ Ziggo Dome համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երաժշտական մրցույթը, այդ օրերինզբաղված է լինելու:

Նրա խոսքով՝ ամրագրումները հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել: Ընդ որում՝ այլ մեծ համերգային դահլիճներ գտնելու քաղաքի փորձերն անհաջողությամբ են պսակվել:

Ավելի վաղ, Նիդեռլանդների Հաագա ու Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել միջոցառումը։ Այժմ «Եվրատեսիլ»-ի անցկացման համարմրցապայքարումմնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին:

Հաջորդ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը պետք է անցկացվի Նիդեռլանդներում, քանի որ 2019 թվականին Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա խախտել էր մրցույթի կանոնները և ներկայացել էր երգով, որն արդեն կար իր երգացանկում: Եվրոպական հեռարձակողների միությունը չէր չեղարկել արտիստի հաղթանակը։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս