Դատարանը ֆիրմային պարտավորեցրել Է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին հեղինակային իրավունքների խախտման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում դատարանը բավարարել Է 38-ամյա ֆոտոմոդելի եւ հեռուսահաղորդավարի հայցագանգատը, որը հարուցվել Է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում եւ սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել Է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ Է անում ռեսուրսը դատարանի վճռից: Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ Էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձեւը գործնականում նույնական Է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն Է, որ նա օգտվել Է Քարդաշյանի եւ նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն Է:

Forbes հանդեսը Քարդաշյանի կարողությունը գնահատում Է 350 միլիոն դոլար՝ նրան դնելով 30-րդ տեղում ամենաբարձր եկամուտներով հռչակավոր անձանց ցուցակում: Հրատարակությունը կարծում Է, որ ֆոտոմոդելի հարստության հիմքը KKW Beauty ընկերությունն Է, որը թողարկում Է կոսմետիկայի հավաքանիներ եւ օծանելիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության երկրորդ ծրագիրը՝ ՌԴ-ից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումը կարող է տեղափոխվել 2027 թվական. ՏԿԵ նախարար

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR

Փաշինյանը Կառավարությանն առաջարկում է ունենալ հստակ առաջնահերթություններ և անշեղորեն շարժվել դրանց իրագործման ուղղությամբ

Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ